Պատանի ծանրորդները մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում:

Լեհաստանում ընթացող մրցաշարի մեկնարկում պատանիների 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 100 և 103 կգ, իսկ հրում վարժությունում՝ 126 և 130 կգ: Երկամարտի 233 կգ արդյունքով Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Նույն քաշում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտի 224 կգ արդյունքով 5-րդն է:

Պատանիների 61 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում առավելագույնը բարձրացնելով 119 կգ և հրումում էլ ֆիքսելով 145 կգ` երկամարտի 264 կգ արդյունքով դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

 




Լրահոս