Վրաստանում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում, այն աստիճանաբար վերածվեց կռվի, քաղաքական ներկայիս իշխանությունը չի ընդունում այս ընտրությունները, աստիճանաբար Վրաստանում իրավիճակն ավելի է լարվում։ Ինչպես ասում են տեղի լրագրողները, Վրաստանին բիրտ, դաժան օրեր են սպասվում։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ՝ հավաքելով ձայների 53,92 %-ը, հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն։ Խորհրդարան է անցել 4 ընդդիմադիր ուժ։ Հիշեցնենք՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» էքզիթ փոլի արդյունքներով հավաքել է 56%: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Վրաստանի քաղաքացիներն ընտրում են օրենսդիրի 150 պատգամավորի:
Ընտրություններն, ինչպես սպասում էինք, առանց վեճերի և արտառոց իրավիճակների չանցան։
Անհայտ անձինք ներխուժել են խոշորագույն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակ։ Նրանք ավերել են այն տարածքը, որտեղ կուսակցությունը ճեպազրույցներ է անցկացնում, ընդհարումների մեջ են մտել ընդդիմության կողմնակիցների հետ։
Ընտրությունների լարված իրավիճակից հետո ընտրատեղամասերի դիմաց կուտակվում էին հատուկ ջոկատայիններ ահաբեկչություններից և վեճեից խուսափելու համար։ Կուսակցությունների համակիրները ընտրատեղամասերում արցունքաբեր գազ և սփրեյ են կիրառել։
Մի քանի տասնյակ ընտրատեղամասերի դիմաց ծեծկռտուք և վիճաբանություններ են տեղի ունեցել։
Երեկոյան արդյունքներից հետո ընդդիմությունը տոնում էր հաղթանակը, իսկ իշխող կուսակցությունը հոգեվարքի մեջ էր։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունները և հայտարարել դրանց ամբողջական կեղծման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։ Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչությանը երկուշաբթի օրը բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։ Զուրաբիշվիլին Վրաստանի ներկայիս իշխանությանն անվանել է ոչ լեգիտիմ։
Ինչպես հաղորդում է Վրաստանում գործող Ալիք Մեդիա լրատվամիջոցը, վեճերին անդրադարձել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին, նշելով, որ ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով։
Ըստ քաղաքագետների Վրաստանում առաջիկայում թեժ և լարված իրավիճակներ են սպասվում։ Նրանք տալիս են հստակ որակում, որ վրաստանին դաժան օրեր են սպասելու ընտրության արդյունքներից հետո։
Հավելենք նաև, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությանը հաղթանակի առթիվ առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա կարելի է համարել հստակ քաղաքական ակնարկ։
Սպասենք Վրաստանում սպասելիք բողոքի ակցիաների ալիքին և իշխանության քայլերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան