Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային Ժողովում քննարկվում է 2025 թվականի բյուջեի նախագիծը։
Նախագծի ներկայացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտեց, որ ՀՀ պետական բյուջեն կուտակվում է հարկերի շնորհիվ։ Սրան զուգահեռ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում բլոգերները քննարկում են ունենում Ռուստամ Բադասյանի հետ՝ բլոգինգը հարկային դաշտ մտցնելու համար։