
Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հրապարակած որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի մի շարք, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչին վերաբերող դրույթները:
Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչվեց այս տարվա սեպտեմբերի 30-ը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը այս տարվա փետրվարի 15-ին Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության համագումարի ժամանակ տարակուսնաք հայտնեց, թե «Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում»:
Մանրամասները՝ տեսանյութում