
Լուսանկարն արվել է Տավուշի մարզի ռազմական ոստիկանության տարածքում
Տավուշի մարզխորհրդի նիստերում բազմիցս քննարկվել է միջպետական ճանապարհի եզրերին կենցաղային աղբ չթափելու հարցը: Մարզպետ Արմեն Ղուլարյանն այդ կապակցությամբ համայնքների ղեկավարներին հանձնարարականներ է տվել: Աղբը թափված է Գետահովիտ տանող ճանապարհի մոտ: Ռազմական ոստիկանները դիտողություն են անում, պատժում համազգեստի թերություն ունեցող զինվորներին, իսկ իրենց կողքի հսկա աղբակույտի մասին չեն էլ անհանգստանում: