Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանից Հայաստան եկած աշխատանքային միգրանտների թիվն էական նվազել է. ֆինանսների նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այսինքն, եթե խոսքն աշխատանքային միգրանտների մասին է, ապա, իմ տվյալներով, նրանց քանակը էականորեն նվազել է»,-ասաց նա:

Սակայն, Հովհաննիսյանը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ աշխատելու նպատակով.

«Ճիշտն ասած՝ դրան չեմ տիրապետում»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս