Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է բանակցություններ վարել որոշ երկրների հետ՝ Իսրայելին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք զենքի էմբարգոյի սահմանման հարցը քննարկման ենք դրել Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով։ Եվս մի քանի իսլամական երկրների հետ, ներառյալ՝ մեր երկիրը և Թուրքիան, բանակցությունները շարունակվում են՝ սիոնիստական վարչակարգին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու նպատակով», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։