
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատերազմի վտանգ չի տեսնում։
«Ոչ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա դրությամբ չկան, իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի տեսնում, որ կարող է էսկալացիա լինել։
ArmLur.am-ը հարց ուղղեց Ասրյանին՝ նշելով, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից օկուպացրել է 200 կմ²-ից ավել տարածք, և այս պարագայում ի՞նչ է արվում Գեղարքունիքի, Սյունիքի, Ջերմուկի տարածքները ազատագրելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան