Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին էլ ինքնաբացարկ էին ներկայացրել «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած թեկնածուները։
«Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին»,- այս մասին հայտնել է ԿԸՀ-ն: