ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում կյանքից զրկվելու դեպքերը նվազել են. ՊՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ, բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Շատ փորձագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը ներկայացնում են, որ այս տարի բանակում գրանցվել է 33 մահվան դեպք, սակայն չեն մասնավորեցնում, թե այդ դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել։

33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է եղել, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Պետք է հղում կատարեմ դատախազության ներկայացրած ցուցանիշին, որ 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, բանակում հանցագործությունները, եթե չեմ սխալվում, 48.4 տոկոսով նվազել են»,-ընդգծեց նա։

Թորոսյանը նշեց, որ այս ուղղությամբ բազում կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս