Հնարավոր է` հայկական ու ադրբեջանական կողմերը հանդիպում անցկացնեն գերիների և անհետ կորածների հարցով․ ԱԱԾ տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ ժամանակներս հնարավոր է` հայկական ու ադրբեջանական կողմերը հանդիպում անցկացնեն գերիների և անհետ կորածների հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ նշելով, որ հանդիպումը, հավանաբար, հանձնաժողովների կազմով տեղի կունենա, վայրն էլ դեռևս որոշված չէ։

Ժամկետների մասին, ինչպես նշեց Աբազյանը, հավելյալ կտեղեկացնեն։

«Արդյունքների մասով եկեք չշտապենք հայտարարություն անել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե այդ հանդիպումից հնարավո՞ր է արդյոք ակնկալել որոշակի արդյունքներ։




Լրահոս