Գոյ թատրոնի դերասանական կազմն այս պահին գտնվում է թատրոնի ներսում, որտեղից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել են, որ եկել են իրենց իրավունքները պաշտպանելու:
«Մենք հիմա գտնվում ենք Գոյ թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետևից, մեր ստեղծագործելու իրավունքի հետևից: Հունվարի 30-ից մեր թատրոնն ապօրինաբար դադարեցրել է իր գործունեությունը: Մեր մուտքն էր փակվել, մեզ թույլ չէին տալիս, բայց ինչպես տեսնում եք, մենք եկել ենք, մեր իրավունքները պաշտպանում ենք և օրենքի շրջանակում գտնվում ենք Գոյ թատրոնում:
Մեր պատերից բոլոր նկարները պոկել են, հանվել են աֆիշները, մեր թատրոնում անծանոթ մարդ է հայտնվել, հետք չկա Գոյ թատրոնից: Բոլոր դռների կողպեքները կարծես փոխվել են: Մարդիկ ապօրինի շահագործում են մեր տարածքը»,- նշել է թատրոնի դերասան և տնօրեն Սարգիս Արզումանյանը:
Դերասանական կազմը հայտնել է նաև, որ ոստիկանները փորձում են բռնի ուժով նրանց դուրս հանել թատրոնից։