
Ազգային ժողովում Արգիշտի Քյարամյանի հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):
Հիշեցնենք, որ ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև սուր բանավեճ էր առաջացել։