Վրաստանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար Ուկրաինայում պատրաստված դիպուկահարներ են ժամանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ սադրանքների կազմակերպմանը մասնակից են դիպուկահարները, որոնք պատրաստություն են անցել Ուկրաինայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին։

«Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո Վրաստանի ներքաղաքական իրավիճակը ցնցելու և հերթական հեղափոխությունը հրահրելու փորձերում Արևմուտքը անդեր չի մնում. Հանրապետություն են ժամանել Ուկրաինայում պատրաստված դիպուկահարներ՝ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ սադրանքներ կազմակերպելու համար», – ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Վրաստանում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում, այն աստիճանաբար վերածվեց կռվի, քաղաքական ներկայիս իշխանությունը չի ընդունում այս ընտրությունները, աստիճանաբար Վրաստանում իրավիճակն ավելի է լարվում։ Ինչպես ասում են տեղի լրագրողները, Վրաստանին բիրտ, դաժան օրեր են սպասվում։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ՝ հավաքելով ձայների 53,92 %-ը, հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն։ Խորհրդարան է անցել 4 ընդդիմադիր ուժ։ Հիշեցնենք՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» էքզիթ փոլի արդյունքներով հավաքել է 56%: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Վրաստանի քաղաքացիներն ընտրում են օրենսդիրի 150 պատգամավորի:

Ընտրություններն, ինչպես սպասում էինք, առանց վեճերի և արտառոց իրավիճակների չանցան։

Անհայտ անձինք ներխուժել են խոշորագույն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակ։ Նրանք ավերել են այն տարածքը, որտեղ կուսակցությունը ճեպազրույցներ է անցկացնում, ընդհարումների մեջ են մտել ընդդիմության կողմնակիցների հետ։

Ընտրությունների լարված իրավիճակից հետո ընտրատեղամասերի դիմաց կուտակվում էին հատուկ ջոկատայիններ ահաբեկչություններից և վեճեից խուսափելու համար։ Կուսակցությունների համակիրները ընտրատեղամասերում արցունքաբեր գազ և սփրեյ են կիրառել։

Մի քանի տասնյակ ընտրատեղամասերի դիմաց ծեծկռտուք և վիճաբանություններ են տեղի ունեցել։

Երեկոյան արդյունքներից հետո ընդդիմությունը տոնում էր հաղթանակը, իսկ իշխող կուսակցությունը հոգեվարքի մեջ էր։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունները և հայտարարել դրանց ամբողջական կեղծման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։ Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչությանը երկուշաբթի օրը բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։ Զուրաբիշվիլին Վրաստանի ներկայիս իշխանությանն անվանել է ոչ լեգիտիմ։

Ինչպես հաղորդում է Վրաստանում գործող Ալիք Մեդիա լրատվամիջոցը, վեճերին անդրադարձել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին, նշելով, որ ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով։

Ըստ քաղաքագետների Վրաստանում առաջիկայում թեժ և լարված իրավիճակներ են սպասվում։ Նրանք տալիս են հստակ որակում, որ վրաստանին դաժան օրեր են սպասելու ընտրության արդյունքներից հետո։

Հավելենք նաև, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությանը հաղթանակի առթիվ առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա կարելի է համարել հստակ քաղաքական ակնարկ։

Սպասենք Վրաստանում սպասելիք բողոքի ակցիաների ալիքին և իշխանության քայլերին։




Լրահոս