Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր վարչության նիստ կանի:
Իշխանականները պետք է կրկին Արդարադատության նախարար ընտրեն:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» պայմանագիր կուսակցությունը Արդարադատության նախարարի երկու նոր թեկնածու է դիտարկում:
Նրանք են՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
Վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում Արդարադատության նոր նախարար ընտրել։ ՔՊ Վարչությունը երկու անգամ նիստ է արել, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն, բոլոր թեկնածուներին մերժել է:
Նախարարի հիմնական թեկնածուները ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանն են եղել, որոնց լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ ՔՊ վարչությունը, սակայն, մերժել էր երկու թեկնածուներին էլ:
Հիմա, փաստորեն, ՔՊ-ն նախարար է փնտրում կուսակցությունից դուրս:
Քրիստինա Մուշեղյան