
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 22.30-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ, Դիլիջան – Վանաձոր, Կիրանց – Ոսկեպար ավտոճանապարհները: Դժվարանցանելի է նաև Լոռու մարզի Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 17-րդ և Վանաձոր – Ստեփանավան ավտոճանապարհի 15-20 կմ-ը: