
Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Նախօրեին առաջին նիստին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր քննարկումների հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՌՀ նախգահ Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Արա Շիրինյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
ԱԺ-ում լեզվակռիվ սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև։
Մանրամասները՝ տեսանյութում։