ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում լրագրողները Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքվեցին իր պաշտոնանկության մասին լուրին։

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս