ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը՝ Անդրանիկ Քոչարյանից դժգոհությունների ու նրա պաշտոնանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը անդրադարձել է  Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին լուրին։

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս