
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքազրկումներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: