ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դատավորն է քննելու ԱՄՆ-ի հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման գործը․ բիզնեսմենն ու առևանգված կինը կներկայանան դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե որ դատավորն է քննելու ԱՄՆ-ի հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման գործը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ որ գործը մակագրվել է դատավոր Անի Դանիելյանին:

Նշենք, որ Արծրուն Ռուդիկի Օհանյանին, Վաչե Մեխակի Իսրայելյանին, Արմեն Հակոբի Նազարյանին, Արկադի Պատվականի Պապյանին, Արտյոմ Գուրգենի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մասնակցել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով հանցավոր գործունեությամբ զբաղվելու նպատակով դեռևս չպարզված անձի կողմից ստեղծված և ղեկավարվող, առավել կայունությամբ և համախմբվածությամբ առանձնացող, առավել բարդ ներքին կառուցվածք ունեցող, երեքից ավելի անձի անդամակցությամբ հանցավոր կազմակերպությանը, որի կազմում կատարել է ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններ, այն է՝ տրանսպորտային միջոցի կեղծ հաշվառման համարանիշերն օգտագործելով, շահադիտական դրդումներով կատարել է անձի առևանգում՝ ներկայացնելով պահանջ առևանգված անձին ազատ արձակելու պայմանով:

Քնար Մանուկյան

 




Լրահոս