
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր վարչության նիստ կանի:
Իշխանականները պետք է կրկին Արդարադատության նախարար ընտրեն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչության նիստը թեժ է անցնում. մոտ 3 ժամ է չի ավարտվում: Այսօր հայտնի դարձավ, որ թեկնածուներից է նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի «սրտի» թեկնածուն է: Բայց այս պահին դեռևս այդ պահով էլ որոշում չկա: