Բնապահպանության նախարարության նոր բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած միջոցառումների արդյունքում մարտի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է  510 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է 1.04 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանման նորմերի խախտման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 483.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում    հայտնաբերված ապօրինի հատված յոթ ծառերի համար հաշվարկվել է 360 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են  ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանման, Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի եւ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 198 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում    հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:  Առգրավվել է 25.3կգ կենդանի  խեցգետին եւ 4 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցի  արդյունքում  հայտնաբերված առանց փորձաքննական եզրակացության  իրականացված գործունեության  համար մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 859 հազար դրամ  գումար:




Լրահոս