
Թերթը գրում է. “”Կարեն Կարապետյանն իր հրաժարականից հետո շարունակում է մնալ նախագահականի աշխատակազմի ղեկավար: Ու սա այն դեպքում, երբ ժամանակին Սերժ Սարգսյանը, Կարապետյանի դիմումի համաձայն, աշխատանքից ազատելու և նրա փոխարեն Վիգեն Սարգսյանին նշանակելու հրամանագիր է ստորագրել””,- “”ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի նախագահը նույն ինքը` Կարեն Կարապետյանն է, ով ներկայացված է որպես «նախագահի աշխատակազմի ղեկավար””: Այս փաստը հերթական անգամ գալիս է ապացուցելու իշխանական ճամբարում տիրող բարձիթողի վիճակը, որը երևում է ամեն քայլափոխի: Թե չէ առանձնապես դժվար չէր երկրի առաջին դեմքի պաշտոնական կայքում ամեն ինչ ճշգրիտ ներկայացնել, մանավանդ, որ Կ. Կարապետյանի հրաժարականից րոպեներ հետո կայքի՝ “”աշխատակազմ”” բաժնից հանվել էր նրա անունը””: