ՄԱԿ-ի խաղաղապահները կասկածում են, որ «Հըզբոլլահը» հրետակոծել է հարավային Լիբանանում գտնվող իրենց կենտրոնակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրամանատարությունը հայտարարել է Ռաս ալ-Նակուրա հրվանդանի վրա գտնվող «կապույտ սաղավարտների» կենտրոնակայանի հրթիռակոծման մասին: Այս մասին ասվում է UNIFIL-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում ասվում է, որ վերանորոգման կետի մոտ ընկած հրթիռը արձակվել է հյուսիսային կողմից։

«Մենք կասկածում ենք, որ այս հրթիռը արձակվել է «Հըզբոլլահի» կամ դրա հետ կապված խմբի կողմից», – նշվում է տեքստում:

«ՅՈՒՆԻՖԻԼ-ը հիշեցնում է «Հեզբոլլահին» և մյուս բոլոր կողմերին Լիբանանում խաղաղապահ առաքելության անձնակազմի և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունների մասին։

«Ցանկացած դիտավորյալ հարձակում «կապույտ սաղավարտների» օբյեկտների վրա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ ԱԽ 1701-ի լուրջ խախտում»,-նշվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս