Ֆասթ Բանկը գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս Բանկի հաճախորդներին պարզ և արագ դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Փոխանցումներ և ստացումներ հնարավոր է իրականացնել 24/7 գրաֆիկով Ֆասթ Բանկի մասնաճյուղերում:
Ֆասթ Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ Ֆասթ Բանկի կողմից տրամադրված ստուգիչ կոդը և գումարը փոխանցել ստացողին, որը րոպեների ընթացքում հասանելի կդառնա վերջինիս։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներ կարող են կատարել՝ մոտենալով UBPay վճարահաշվարկային համակարգին միացած ստացման կետերից։
Փոխանցումների մանրամասներ․
- Ուղարկման արժույթը ՌԴ ռուբլին է, իսկ ստացման արժույթը` ՀՀ դրամը և ՌԴ ռուբլին
- Դեպի ՌԴ ուղարկման համար կիրառվող սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, իսկ ստացման համար սակագին չի կիրառվում
- Մեկ փոխանցման առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ կամ 500,000 ռուսական ռուբլի է։
- Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ կամ 100 ռուսական ռուբլի է։
Փոխանցման, ստացման, արժույթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Ֆասթ Բանկի պաշտոնական կայքից։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։