
Յուրաքանչյուր տարի գրեթե 257 մլն դրամի չափով վճար ենք կատարում: Այս ծախսի արդյունավետությունն եմ ուզում հասկանալ. որքանո՞վ է արդարացված նման ծախս կատարել բյուջեի հաշվին:
Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Հարությունյանը նշեց, որ դա նախատեսված է Հայաստանի միջազգային պարտավորություններով է և ամեն տարի տրվում է, ենթադրաբար 90-ականներից սկսած:
«Պատրաստվում ենք քննարկումներ ունենալ՝ հասկանալու՝ որքանով է արդյունավետ «ՄԻՐ»-ին տարեկան 257 մլն դրամ վճարելը։
Մանրամասները՝ տեսանյութում