
Երեկ լուր ստացվեց, թե նախորդ օրը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առաջին դեմքերի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին։ ԲՀԿ-ից երեկ այս կապակցությամբ որևէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ ԲՀԿ-ականները հրաժարվել են հերքող կամ հաստատող որևէ մեկնաբանություն անել։ ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Չեմ բացառում։ Ձեր տեղեկությունը կարող է լինել և հավաստի, բայց նման հարց ՀՀԿ խորհրդում դեռևս չի քննարկվել»։ Սահակյանը ասել է նաև, որ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների միասնական ցուցակով մասնակցելը չի բացառում այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել, որ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին։