Ավելի քան 50 միլիոն ամերիկացի վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 50 միլիոն ամերիկացի արդեն վաղաժամկետ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով Ֆլորիդայի համալսարանի վաղաժամկետ քվեարկության համակարգի տեղեկատվությանը։

Հրապարակված տվյալների համաձայն` այդ ընտրողների մոտավորապես 39%-ը գրանցված դեմոկրատներ են, իսկ շուրջ 36%-ը՝ գրանցված հանրապետականներ։ Ընդ որում, քվեարկած բոլոր անձանց 41%-ը 65-ից բարձր տարիքի են։

Ինչպես նշում է Axios-ը, 2020 թվականի ընտրություններում անձամբ կամ փոստով վաղաժամկետ քվեարկել է շուրջ 100 միլիոն ընտրող։




Լրահոս