
Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը և հայտնեց, որ ամուսնուն դանակահարել են ՔԿՀ-ի աշխատակիցներ` Վաչիկ Բաղդասարյանը և Գևորգ Մկրտչյանը:
Պատճառը, դատապարտյալի կնոջ փոխանցմամբ, վերջերս տեղի ունեցած կրակոցն է` ՔԿՀ աշխատակից Երանոսյանի և Արթուր Մարուքյանի կողմից` ուղղված իր ամուսնուն:
Հիշեցնենք, որ կատարվածի առթվ հարուցված քրեական գործն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում ՝ սպանության փորձի հատկանիշներով:
Դանակահարող աշխատակիցները պահանջել են դատապարտյալից ցուցմունքը հետ վերցնել, սակայն վերջինս հրաժարվել է: Հենց դրա համար էլ բանտում դանակահարել են կալանավորին: