ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պարանով ուտելիք ենք բարձրացրել. այլ միջոցներ էլ ենք գտնելու». դերասան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմից մի քանիսը արդեն երկրորդ օրն է, ինչ գիշերում են թատրոնում։ Այսօր էլ թատրոնի մուտքի մոտ են հավաքվել ստեղծագործական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, «Գոյ»-ի աջակիցներ, թատրոնի փաստաբանը։

Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է եղելությանը, քանի որ առանձին թատրոն է։

Նշենք նաև, որ այս տարվա մարտ ամսվա վերջից արդեն փակ է եղել «Գոյ» թատրոնի դուռը։

Հավելենք, որ «Գոյ» թատրոնը այս խնդրով պայմանավորված դիմել էր նաև դատարան։

ArmLur.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Սրապիոնյան




Լրահոս