Հանրային պաշտպանների թիվը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունը նախատեսում է նվազեցնել հանրային պաշտպանների թիվը:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Նախորդ տարի հանրային պաշտպանների թիվն ավելացել էր 15-ով: Հիմա նախատեսվում է կրկին կրճատել այդ թիվը»,-ասաց Արմենուհի Հարությունյանը:

Նա դրանով պայմանավորեց Հանրային պաշտպանի գրասենյակին ուղղվող բյուջեի նվազեցումը:

 




Լրահոս