Քրեակատարողական ծառայությունը պարբերաբար հայտարարում է, որ ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր են իրականացվում, որոնք կանխվում են քրեակատարողական ծառայողների կողմից։
Կալանավորված անձին բերված հանձնուքում առկա լուծվող սուրճի փաթեթների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ եւ առհասարակ ստուգումների արդյունքում խցերում գտել են արգելված իրեր։
Իսկ հիմա հարց, ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադեւոսյանը, երբ հիմնարկում ով ինչ ուզում անում է։
ArmLur.am-ի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես են Վանաձորի բանտի դատապարտյալները կամ կալանավորները պարանի միջոցով բանտի մի պատուհանից մյուս պատուհանը հեռախոս փոխանցում միմյանց, ու, ըստ էության, այս ամենը տեղի է ունենում բանտի անվտանգության աշխատակիցների աչքի առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան