
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկի խոհանոցում (մոտ 10 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 15։53-ին։ Մասամբ այրվել են խոհանոցի գույքը և կենցաղային իրեր։