
Մեքսիկայի Տլաքսկալա նահանգի պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում են նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչությունից։
«Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը հայտնում է, որ այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել SIMEC-ի օբյեկտում, որը գտնվում է Խալոստոկի Մեքսիկա-Վերակրուս դաշնային մայրուղու 123-րդ կիլոմետրում: Ըստ նախնական տվյալների՝ դա հանգեցրել է ձուլարանային աշտարակի անկմանը: Այս պահին հաղորդվում է 12 զոհի և մեկ տուժածի մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ դեպքի վայրում են գտնվում հրշեջները։