Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Ցոն Հին կորեական պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։
Վերջիններիս փոխանցմամբ՝ Մոսկվա ժամանած Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև ավելի ուշ նախատեսված են բանակցություններ։