
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը վստահ հաղթանակով դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
70 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Անդրեասյանը 7:2 հաշվով պարտության է մատնել ալբանացի Էրիգլենտ Պրիզրենին:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Մեժլում Մեժլումյանը մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո պարտվել է 1/8 եզրափակչում։ Նա 4:5 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանին:
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Արման Ավագյանը (79 կգ) և Իգոր Սարկիսյանը (92կգ) պարտվել են մեկնարկում: