Հոկտեմբերի 31-ին աշխարհում տոնվում է Հելոուինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելոուինը նշվում է հոկտեմբերի 31-ին՝ Բոլոր սրբերի օրվա նախօրեին: Ասում են՝ տոնը առնվազ 2000 տարվա պատմություն ունի: Այն սկիզբ է առնել կելտական մշակույթից: Կելտերի մոտ գոյություն ուներ տարվա եղանակների հստակ նշված սկիզբ: Դրանք չորսն էին: Սամայնը խորհրդանշում էր ձմռան գալն ու նշվում հոկտեմբերի 31-ին: VІІ դարում Հռոմի պապ Բոնիֆացիուս IV-ը նոյեմբերի 1-ը հաստատել է Բոլոր սրբերի օր՝ ցանկանալով անգլիացի ժողովրդին հեռացնել հեթանոսական ավանդույթներից: Ավելի ուշ նոյեմբերի 2-ը դարձել է Բոլոր հոգիների օրը՝ մահացածների հիշատակի օր: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:

Վերջին տարիներին տոնը վերադարձել Եվրոպա, այն մեծ ժողովրդականություն է վայելում նաև մի քանի ասիական երկրներում: Երեխաները հրեշների կոստյումներ են հագնում, շրջում հարևանների տներով և քաղցրավենիք հավաքում:

Այս օրը անցկացվում են դիմակահանդեսներ, իսկ լուսամուտագոգերին դրվում է դդում՝ փորված աչքերով ու բերանով, ներսում՝ մոմով: Այն նպատակ ունի վախեցնելու հոգիներին: Ի դեպ, դդումի գյուտը ամերիկացիներինն է: Իսկ մինչ այդ Իռլանդիայում և Շոտլանդիայում մոմով «դիմակներ» էին պատրաստում շաղգամից և կարոտֆիլից, իսկ Անգլիայում՝ ճակնդեղից:




Լրահոս