Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ինը ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը։
ArmLur.am-ը, ցանկն ուսումնասիրելով, նկատեց, որ 2024 հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)։ Նշված ամիսներին ընկերությունը 83.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 մլրդ դրամով կամ մոտ 63%-ով։
Երկրորդ խոշոր հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Ընկերություն վճարել է 49.1 մլրդ դրամի հարկեր։ Երրորդ տեղում «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 39.8 մլրդ դրամի հարկերով։
Չորրորդ տեղում «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն է, որի հարկերը 8%-ով նվազեցրել են և առաջին ինն ամիսներին կազմել են 36.3 մլրդ դրամ։
Էմմա Միքայելյան