
ArmLur.am-ը հայտնել էր, որ Այսօր խորհրդարանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կհրավիրի:
Օրակարգում Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է լինելու:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կողմ են քվեարկելու նախագծին:
Քրիստինա Մուշեղյան