
Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Այսօրվա քննարկումների առաջին նիստի օրակարգում են ԱԳՆ-ի եկամուտներն ու ծախսերը:
Հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին COP29-ին մեր մասնակցության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում