ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ. Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ այս մասին ԱԺ-ում  «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները ներկայացնելիս հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պատմության ողբերգական անցքերը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգում չէ»։

Միրզոյանի խոսքով՝ ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Մենք սրա շրջանակներում թիվ մեկ քայլը, որ մենք դիտարկում ենք և որի ուղղությամբ մեր ջանքերը գործադրում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս