
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Facebook-ի իր էջում շարունակում է Երևանի քաղաքապետ մնալ: Նրա էջում գրված է, որ նա քաղաքապետ է աշխատում մինչ օրս: Բացի այդ, նրա էջում քաղաքապետի գործունեությունը լուսաբանող նկարներ ու նյութեր են, ինչպես նաև “քոմենթներ”` ուղղված քաղաքապետի աշխատանքին: Ի դեպ, Facebook-ում էջ ունի նաև երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ Կարեն Կարապետյանն իր էջը փակել է: Այնպես որ, այս պահի դրությամբ Facebook-ում Երևանի երկու քաղաքապետ կա: