ՖՈՏՈ․ «Ձեր Պուպսիկը շատ երջանիկա». ով է բլոգեր Էվիկի ընկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Էլելինա Խանոյանը վերջին մի քանի օրերին իր ինստագրաման էջում կիսվում է իր ծնդյան լուսանկարներով, դրանից մեկում նա իր սիրելիի հետ է: Այս լուսանկարը հետևորդների մեջ իրարանցում առաջացրեց, թե ո՞վ է նրա ընտրյալը:

Այսօր բլոգերը իր սիրելիի հետ լուսանկարններ է հրապարակել և պատմել, որ իրենք ծանոթացել են Հայաստանում՝ ընդհանուր ընկերների միջոցով:

«Ես պետքա գնայի Լոնդոն, իսկ Յանը Լոնդոնից ա ու ինձ պետք ա խորհուրդներ տար՝ ուր գնայի, ինչ անեի: Հենց մեր տան տակ էին ընկերներով, ու Եվան ասեց իջի կծանոթացնեմ: Նախապես ասեմ, որ ոչ մեկ չէր մտածում, որ այսպես կստացվի ամեն ինչ, ի նկատի ունեմ պլանավորված չէր ոչ մի բան:

Անկեղծ չէի մտածում, որ հնարավոր ա տնեց բան, բայց երևի առաջին պահից որ խոսել ենք, ինչ որ շատ տարօրինակ մտերմություն կար, ոնց որ ճանաչեի իրան վաղուց»:

Նա գրել է նաև, որ Յանը պետք է ետ գնար Լոնդոն: Նա չէր պատկերացնում, որ ինչ որ լուրջ բան կլինի:

«Այնինչ ինքը փոխեց իր տոմսը, ինձ հրավիրեց հանդիպման և մնաց, որպեսզի մի քանի օր հանդիպենք: 2 շաբաթ անց ես գնացի Լոնդոն, ես տոմսերը և թռիփը ունեի շատ վաղուց և ուղղակի իդելական համընկավ, որ էլի հանդիպենք»:

Նրանք ծանոթացել են հունիսի 1-ին : Էվիկը կիսվել է, որ հենց առաջին օրից այնպիսի տպավորություն է եղել, թե 100 տարվա ընկեր ընկերուհի են, ասում է թե՝ չգիտի թե ոնց է այդպես ստացվել:

«Մենք տարբեր երկրներում ենք ապրում, բայց չգիտեմ ոնց համարյա ամեն օր միասին ենք: Ինքը հաճախ գալիս ա Երևան, նաև ճանփորդելիս հաճախ նույն ուղղությամբ ենք գնում»:

Ավելի շատ մանրամասներ չի ցանկանում հայտնել բլոգերը, պարզապես տեղեկացնում է՝ «Ձեր Պուպսիկը շատ երջանիկա»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս