Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու անձանց, որոնք խորհրդարանական ընտրությունների օրը ընտրատեղամասերից մեկում զանգվածային լցոնումներ են կազմակերպել։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարության հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում մեղադրյալները ընտրությունները կեղծելու նպատակով կեղծ քվեաթերթիկներ են լցրել քվեատուփերը, ինչը պատճառ է դարձել քվեարկության դադարեցման և նշված տեղամասում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մառնեուլիի շրջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները քվեատուփի մեջ լցնելու համար մեղադրել է երկու անձի։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, հայտնում է publika.ge կայքը։
«Հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադհուլի գյուղի թիվ 69 ընտրատեղամասում մեղադրյալը, խախտելով օրենքը, քվեաթերթիկներ է լցրել քվեատուփի մեջ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։