Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայ-ադրբեջանական կարգավորումը։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում:
«Սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։