Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 126 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 126 դեպք, որոնցից՝ 4-ը նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 15, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, խոշտանգման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, անհետաձգելի միջամտության որոշման կանոնները խախտելու, ինքնավնասման և փաստաթղթեր հափշտակելու՝ 2-ական, մարդու առևանգման, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, ահաբեկչության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապացույցների, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անզգուշությամբ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանի անձեռնմխելության խախտման ու բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս