
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները։
Պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը և Ժիրայր Կարապետյանը։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստան են մեկնել Վրաստանի Հանրապետության ԿԸՀ հրավերով։