
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 339 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել:
Հրում վարժությունում Մովսիսյանը դարձյալ երկու հաջող մոտեցում է կատարել՝ բարձանցելով 180 և 184 կգ կշռող ծանրաձողերը: