Հրապարակ-ը գրում է, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռանալուց հետո Սամվել Նիկոյանին, կարելի է ասել՝ անկոպեկ Է թողել: “Ինչպես հայտնի է, նա իր հրաժարականի առիթով մեկ աշխատավարձի չափով “պրեմիա” է տվել Աժ աշխատակազմին, բացի դա էլ փակել է Աժ դահլիճի վերանորոգման ժամանակվանից մնացած պարտքը ճարտարապետներին: Դրանով պարոն Աբրահամյանն օգտագործել է Աժ ողջ հավելյալ բյուջեն, ու հիմա, մեր տեղեկություններով, Աժ գանձանակը դատարկ է: Անգամ Նոր տարվա բանկետի համար գումար չկա: Այնպես որ հնարավոր է՝ Աժ- ն տարեվերջյան բանկետ չանի: Նոր տարվա առիթով Աժ-ում ոչ գործարար պատգամավորները ևս սովորաբար ,պրեմիաե են ստացել: Դրա համար, փաստորեն, ևս գումար չկա”:
Հրապարակ. Հովիկ Աբրահամյանը Սամվել Նիկոյանին անկոպեկ Է թողել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ